Առողջության ապահովագրության փաթեթի ցանկն ընդունվեց. Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց՝ չգրոհել

25 Դեկտեմբերի, 2025

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հաստատվեց համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նաև այսօրվա որոշմամբ սահմանվում են բժշկական ծառայության փոխհատուցման կարգերը։

Ընդունվեց նաև ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։ Նախարարը նշեց, որ երկու ամսվա ընթացքում հիմնադրամը կկարողանա լիարժեք գործել։

Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկը, որն արդեն իսկ հրապարակված են «Արմեդ» համակարգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապահովագրությունը ուժի մեջ է մտնում հունվարի 1–ից մինչև 18 տարեկան բոլոր անձանց համար, 65 տարեկանից բարձր բոլոր անձանց համար և 200 դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր անձանց համար, նաև 18–65 տարեկան 1–ին, 2–րդ, 3–րդ հաշմանդամության կարգ ունեցող, նաև սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավելի ունեցող անձանց, նաև զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար։

«Սա 2024 թվականի հուլիսի մեկից էր նախատեսվում, մենք քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք, հետո ասեցինք՝ լավ եկեք կանենք 2025 թվականի հունվարի մեկից։ Հետո քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ հետո հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինել, ունենալ Mercedes 600S-ի մակարդակի մի բան։ Բայց 600 մակարդակի բան կառուցելու համար պիտի մի հատ «Զապառոժից» գոնե կառուցած լինելու փորձ ունենանք»։

Երկրորդը, ես գալիս եմ այն համոզմաբ, որ երբեմն իդեալի ձգտումը բերում է մեզ անգործության։ Մենք պետք է իդեալի այդ մղումից հրաժարվենք, որովհետև դա մեզ անընդհատ տանում է փակուղիներ»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը կոչով դիմեց 1 մլն 600 հազար այն քաղաքացիներին, որոնք 2026 թ. հունվարի 1–ից դառնալու են առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շահառու. «Սիրելի 1 մլն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թ. հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել։

Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ, կգտնենք անպայման մի բան, որը պետք է բուժել: Բացառված է, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա: Մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետք է ստուգումներ լինեն ամեն տարի և դա ճիշտ ճանապարհ է, որ կանխենք հիվանդությունը։ Բայց պետք չի հունվարի 1–ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու»։

Նմանատիպ նյութեր

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։ Ուղևորները անվտանգ...

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ «Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: «Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |ԱԺ-ում շարունակվում է հանձնաժողովների նախագահների ընտրությունը

Տեղի է ունենում ԱԺ  9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ «Ուժեղ Հայաստան»-ը հանձնաժողովների նախագահների նոր թեկնածուներ է ներկայացնում, քանի որ նախորդ 3 թեկնածուներին ՔՊ-ն դեմ էր քվեարկել։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի...