Արմավիրի մարզում ընտանիքի 4 անդամ «սննդային թnւնավորում հարցական» ախտորոշումով տեղափոխվել է հիվանդանոց

14 Հունվարի, 2026

Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ  35-ամյա Սևակ  Հ․-ն, 34-ամյա Էմմա Հ․-ն, 6-ամյա Է․ Հ․-ն և 9-ամյա Է․ Հ․-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված տանը բացակայում է բնական գազը, սակայն առկա է պրոպան տեսակի հեղուկ գազ և տունը տաքացնելու համար օգտագործում են փայտե վառարան և նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով տանը «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով զանգահարել են շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական վարչություն:

Նմանատիպ նյութեր

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...