Արմավիրի մարզում 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս առևանգվել է․ ծնողները դիմել են իրավապահներին

14 Փետրվարի, 2026

Այսօր՝ փետրվարի 14-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել օրեր առաջ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, իրենց խոսքով, առևանգված 15-ամյա աղջկա հարազատներից մեկը։ Նա փոխանցեց աղջկա ծնողների կոչը՝ ուղղված առևանգողին և իրավապահ մարմիններին։
Հարազատի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։

«Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,– փոխանցեց մեր զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ ընտանիքը տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է Օշական գյուղի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։

Աղջկա հարազատները հույս են հայտնում, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը, կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը՝ ապահովելով նրա անվտանգ վերադարձը ընտանիք։

Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նմանատիպ նյութեր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,...

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 8-12-o Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3-ական ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել։ Ոսկի Ռաֆայել Կարախանյան (11-13 տարիքային խումբ, 36 կգ) Աշոտ Բաբայան (14-16, 45 կգ) Արամ Խաչատրյան (16-17, 60...

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այս մասին տեղեկքնում ենք ԱԳՄԱ նախարարությունից:  Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների...

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4,...

Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը. Գերասիմ Վարդանյան

Արտաշատի խոշորացված համայնքի Դվին և Կանաչուտ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվել են անվտանգության խնդիրներն ու երկրում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Արտաշատի...