Արգենտինայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

8 Սեպտեմբերի, 2025

Մոսկվայում Արգենտինայի դեսպան Ֆերեր Վիեյրան սեպտեմբերի 8-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ Մոսկվահում ուշադրությամբ հետևում են Արգենտինայում քաղաքական իրավիճակը անկայունացնելու նպատակով նախագահական պալատում հեռախոսազրույցների գաղտնալսմանը Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ ներգրավվածության մասին Արգենտինայի անվտանգության նախարար Բուլռիչի հրապարակային հայտարարություններին: Դրա մասին  ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Արգենտինայի դեսպանին տեղեկացվել է, որ ռուսական կողմը վճռականորեն մերժում է Արգենտինայի կառավարության անդամի վերոնշյալ մեղադրանքները. ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանք որևէ ապացույց չեն պարունակում և, հետևաբար, անհիմն են և մերկապարանոց:

Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության և Արգենտինայի Հանրապետության միջև գործում է քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին վավեր պայմանագիր, որը նախատեսում է երկու պետությունների համապատասխան կառույցների միջև համապատասխան փոխգործակցության ընթացակարգ: «Արգենտինացի պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունները չեն նպաստում մեր երկրների միջև գոյություն ունեցող կառուցողական բարեկամական հարաբերությունների պահպանմանը: Մոսկվայում ափսոսում են, որ Բուենոս Այրեսը պատրաստակամություն չի ցուցաբերում շարժվել իրենց առաջադեմ զարգացման ճանապարհով»,-նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...