«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի. Միլլի Մեջլիսի պատգամավոր

22 Դեկտեմբերի, 2025

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում, լրագրողներին տված մեկնաբանության մեջ ասել է Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի նախագահ և Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը երիտասարդ ուսանողներին հասցնելը հիմնարար նշանակություն ունի։

«Այս գաղափարի տարածումը համալսարաններում մեզ քայլ առ քայլ մոտեցնում է մեր հայրենի հող վերադառնալուն», — նշել է նա։

Ազիզ Ալաքբարլին նաև հայտնել է, որ այսօր ԲՊՀ-ում կազմակերպված «Մեծ ճանապարհորդության շարունակություն» կոնֆերանսի շրջանակներում բացվել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված ցուցահանդես։ Նա նշել է, որ ուսանողները կարող են տաղավարներում դիտել տարածաշրջանի ժառանգությունը արտացոլող տարբեր պատմական և մշակութային նյութեր։

Նա հավելել է, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը այս տարի 119 նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությունների։ Նա նշել է, որ այդ նամակները անպատասխան չեն մնացել.

«Այս տարվա ընթացքում մեր 11 փաստաթղթերը տարբեր լեզուներով տարածվել են որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Տնտեսական և սոցիալական իրավունքների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր»։ Համայնքն այս տարի հրապարակել է 35 հայտարարություն։ Այդ հայտարարությունները վերաբերում էին Հայաստանի և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի շահերի դեմ ուղղված գործողություններին։ Կայացել է նաև յոթանասունութ հանդիպում տարբեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ»:

Նմանատիպ նյութեր

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է...

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է...

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս...

Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Մեր տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով...

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ...