Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ․ «Ժողովուրդ»

3 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 30.05.2025 կատարել էր գրառում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»:

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգեւորականների դեմ, եւ պատրաստվում է դրանք կիրառել, որեւէ կերպ հանրայնացնել, քննություն սկսել եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ Քննչական կոմիտե՝ հետեւյալ հարցերով.

  1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ):
  2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որեւէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում եւ քեռու տիկնոջ հետ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։

Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, եւ Քրեական օրենսգրքով նախատեսված չէ»:

Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օդում կախված լուրերի մակարդակով ինչ-որ ձեւակերպումներ է շաղ տալիս, իսկ փաստերը չկան, կամ, որպես կոմպրոմատ, պահվում են հարմար պահի օգտագործվելու համար:

Իսկ թե ինչու է Փաշինյանը կրկին «հիշել» եկեղեցուն, դժվար չէ ենթադրել. նա արդեն սկսել է նախընտրական արշավը, եւ քանի որ «նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» գտել է եկեղեցուն, որտեղ գաղտնիությամբ պարուրված շատ բաներ կան, որոնք կհետաքրքրեն քաղաքացիներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրայր Ավետիսյանը։ «Սիրելի՛ ընկերներ, Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ...

Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

  Այս և առաջիկա 40 օրերի թողարկումները սկսելու ենք 6 տարի առաջ այս օրերի ողբերգական իրադարձությունների, հրամցվող պաշտոնական ստերի վերհիշմամբ։ Այսօր սեպտեմբերի 30-ն է. 6 տարի առաջ այս օրը պատերազմ...

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման...

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

Սոցիալական ցանցերում գովազդվում է «My Fin» անունով ընկերություն, որն առաջարկում է 1 հպումով սպառողական վարկեր՝ մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար: ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է՝ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ի...

«Քարթինգը նաև ճանապարհային անվտանգության դպրոց է»․ մասնագետները՝ սպորտի կարևորության մասին

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...