Արդյո՞ք ՀՀ-ն կկարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը. Վահե Դավթյան

27 Մայիսի, 2026

«Փաստորեն, Մոսկվան առաջին անգամ այսքան բաց տեքստով կապեց Հայաստանի եվրոպական նկրտումները հնարավոր էներգետիկ հետևանքների հետ»,-քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ շարունակելով.

«Ի՞նչ ունենք մենք չոր մնացորդում:

Ադրբեջանից գազի հնարավոր մատակարարումները մինչ օրս ավելի շատ քաղաքական վարկած են, քան իրատեսական ենթակառուցվածքային սցենար։ Խորհրդային տարիներին գործող Իջևան-Ղազախ գազատարը չի վերականգնվել, իսկ նման նախագծի տեխնիկական ու ներդրումային համակարգային նախապատրաստության մասին դեռ վաղ է խոսել։

Էներգետիկ դիվերսիֆիկացման համատեքստում հաճախ հիշատակվում է նաև TRIPP-ը, սակայն դրա ներկայիս կոնֆիգուրացիայում գազատրանսպորտային բաղադրիչը փաստացի բացակայում է։ Ավելին, նույնիսկ Բաքվի քաղաքական կամքի առկայության դեպքում Ադրբեջանի հնարավորությունները օբյեկտիվորեն սահմանափակված են ինչպես ռեսուրսային բազայով, այնպես էլ արդեն ստանձնած արտահանման պարտավորություններով։ Ադրբեջանը մեծացնում է մատակարարումները դեպի Եվրամիություն, Թուրքիա, Վրաստան և Սիրիա, իսկ նրա արտահանման ներուժը անսահման չէ։ Արտահանման ծավալների էական աճ ապահովելու համար Ադրբեջանին ապագայում անհրաժեշտ կլինի իրականացնել Անդրկասպյան գազատարի նախագիծը, ինչը անխուսափելիորեն վերադարձնում է քննարկումը Կասպյան տարածաշրջանի հին խնդիրներին՝ սկսած բարդ իրավական հարցերից մինչև տարածաշրջանային որոշ խաղացողների աշխարհաքաղաքական դիմադրությունը։

Միևնույն ժամանակ, իրական դիվերսիֆիկացիայի միակ հարաբերականորեն գործնական ուղղությունը շարունակում է մնալ Իրան-Հայաստան գազամուղը, որը, սակայն, մինչ օրս ամբողջ ծավալով և պատշաճ արդյունավետությամբ չի օգտագործվում։ Ընդ որում, իշխանությունների կողմից շրջանառվող «դիվերսիֆիկացիա» հասկացության ներքո, որպես կանոն, Իրանի գործոնը գրեթե չի դիտարկվում որպես առաջնահերթ ռազմավարական ուղղություն։ Սա այն դեպքում, երբ հենց իրանական ուղղությունն է տեսականորեն ունակ ստեղծելու մատակարարումների հարաբերական այլընտրանքային բալանս։ Սակայն այստեղ ևս առկա է առանցքային սահմանափակում․ Իրան-Հայաստան ռազմավարական գազատարը նույնպես գտնվում է ռուսական վերահսկողության ներքո և պատկանում է «Գազպրոմին»։ Իսկ դա, ինչպես հասկանում ենք, չի տեղավորվում որոշ արտաքին հաշվարկների մեջ:

Գոյություն ունի նաև երկրորդ հիմնարար հանգամանքը, որի մասին հայկական հանրային դիսկուրսում շատ ավելի քիչ է խոսվում։ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է «Գազպրոմին»: Այլ կերպ ասած՝ նույնիսկ մասնակի դիվերսիֆիկացման սցենարների դեպքում ռուսական գործոնը գրեթե անհնար է ամբողջությամբ դուրս բերել Հայաստանի էներգետիկ համակարգից։ Ընդ որում գազատրանսպորտային համակարգի սեփականության հարց Երևանը չի բարձրացնում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ցանկացած պարագայում շարունակելու է ազդեցություն ունենալ սակագնային քաղաքականության, համակարգի տեխնիկական ապահովության, ոլորտի ներդրումային քաղաքականության վրա։

Լրացուցիչ նշանակություն ունի նաև այն փաստը, որ ընկերությունը մինչև 2030 թ. իրականացնում է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում արտահայտվում է ոչ միայն ռեսուրսների մատակարարմամբ, այլև երկարաժամկետ ենթակառուցվածքային վերահսկողությամբ։

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բնական գազը համակարգաստեղծ դեր ունի ոչ միայն կոմունալ ոլորտում, այլև Հայաստանի էլեկտրաէներգետիկայում։ Երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 40%-ը ապահովվում է գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների միջոցով։ Հետևաբար, գազի գնի հնարավոր աճը ավտոմատ կերպով կհանգեցնի ոչ միայն բնակչության համար սակագների բարձրացման, այլև էլեկտրաէներգիայի թանկացման, ինչը տնտեսության ամբողջ համակարգի համար կստեղծի բազմապատկվող ինֆլյացիոն ազդեցություն։

Հարվածը միաժամանակ կհասնի տնային տնտեսություններին, արդյունաբերությանը, ծառայությունների ոլորտին և բյուջետային համակարգին։ Սա հատկապես զգայուն է պետական ֆինանսների նկատմամբ աճող ճնշման պայմաններում։ Հատկանշական է, որ օրեր առաջ Երևանը Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից խնդրել է 170 մլն դոլարի վարկ՝ հենց բյուջետային աջակցության նպատակով։

Այս պայմաններում կենտրոնական հարցը դառնում է արդեն ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշումը, այլ այն, թե արդյոք Հայաստանը կկարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը՝ Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերությունների մոդելի հնարավոր ապամոնտաժման պարագայում։

Հարցը, իհարկե, հռետորական է:

Նմանատիպ նյութեր

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել...

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության...

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը ճեպազրույցի ժամանակ։...

Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Այս ամենից հետո նոր շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ քննարկելու ենք մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է...

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի-ն խիստ քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունները, որոնցում վերջինս բացահայտ խոսել է իրանական ակտիվների առգրավման մասին։ Դիվանագետը համապատասխան գրառումը հրապարակել է սոցիալական ցանցում՝ կից...