«Արդարությունը վերականգնվելու է»․ Սեյրան Օհանյանի շնորհավորանքը՝ Սամվել Կարապետյանին

18 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որը գտնվում է անազատության մեջ։

«Հարգելի՛ Սամվել Սարգսի

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը` Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։

Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ, որ հավերժ մնալու է հայ նորագույն պատմության մեջ։ Իսկ Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը, մտքի տկարությունը ցուցադրում են` պետության լծակները, դատական համակարգը Ձեր դեմ ապօրինաբար գործածելով և անխուսափելիորեն վերադառնալու են ոչինչ լինելու իրենց սկզբնակետին ու մեկընդմիշտ հեռանալու են։

Խորապես բարձր գնահատելով Ձեր անուրանալի ներդրումները, ազգանվեր ջանքերը տարբեր ուղղություններով՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է, և ազատության մեջ Դուք, մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները, բոլորս շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի արժանապատվության, անվտանգության, խաղաղության»։

Share

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...