Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձնում են մեդալները

22 Սեպտեմբերի, 2025

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները, և բոլորին կոչ են անում սեպտեմբերի 25-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության հեղինակն Արմեն Պետրոսյանն է, ով 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, ով նաև 44-օրյա պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանով։

Նա մասնավորապես գրել է. «Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են։

Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը։ Այդ շքանշաններն ու պարգևատրումները ոչ միայն արժեզրկվել են, այլև դարձել են ամենօրյա ինքնախաբեության խորհրդանիշ։ Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»։

Հրաժարվում եմ բոլոր մեդալներից և շքանշաններից: Սա իմ քայլն է՝ ինքնությունը քայքայող համակարգի դեմ։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց խիզախությամբ ու արիությամբ արժանացել են պարգևի, ևս մեկ անգամ ապացուցել իրենց վճռականությունը՝ հրաժարվելով այդ պարգևներից։ Ցույց տվեք, որ մենք պատրաստ ենք նորից հանուն բարձրագույն արժեքների՝ արդարության, ազատության և արժանապատվության համար ոտքի կանգնելու:

Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ — պարգևատրվել եմ 2012 թ-ին՝ հակառակորդի սպային խոցելու համար:

Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալ — պարգևատրվել եմ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար:

Մարտական խաչ 2-րդ աստիճան — պարգևատրվել եմ 2021թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Մարտական ծառայության մեդալ — պարգևատրվել եմ 2021 թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Համագործակցության մեդալ — պարգևատրվել եմ 2022թ-ին՝ սեպտեմբերյան դեպքերին մասնակցելու համար»:

Նրա կոչին են միացել Հովսեփ Ղազարյանը, Արման Մխիթարյանը, Հայկ Նավասարդյանը։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր...

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ-շատերիս կյանքն...

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...