Արցախից բռնի տեղահանված հավաստագիր ունեցող 6444 ընտանիքից միայն 2970-ն է բնակարան ձեռք բերել

16 Հունիսի, 2026

Արցախից բռնի տեղահանված 6444 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13400 մարդ ծրագրի շրջանակում արդեն գնել է իր տունը կամ բնակարանը, գնված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։

Հուլիսից կմեկնարկի նաև Արցախից բռնի տեղահանված մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքների համար բնակարանային խնդրի կարգավորման երկարաժամկետ վարձակալության ծրագիրը:

Դրա նպատակն է բնակարանային խմբերում խնդրի կարգավորման այլընտրանքային եղանակ առաջարկել մինչև երեք անդամից բաղկացած այն տեղահանված ընտանիքներին, ովքեր կգերադասեն բնակարանային խնդիրը լուծել ոչ թե բնակարան գնելու, այլ կառավարության աջակցությամբ երկարաժամկետ վարձակալության միջոցով։ Հայտարարել է ՀՀ փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր

Ժողովրդին մի ճնշեք, թողեք ապրեն մարդիկ․ քաղաքացի 

«Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքը, գյուղմթերքը, ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները...

Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում

Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել՝ նվիրված ուկրաինական կարգավորմանը։ Այս մասին հայտնել է Kyiv Independent թերթը՝ հղում կատարելով իր...

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում. ԿԲ նախագահ

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում. ԿԲ նախագահ

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում: Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահը: Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։ «Այսինքն՝ այդ ապրանքները մնալու...

Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան

Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են...

18-ամյա տղաներին տարավ թշնամու բերանը․ դա անելո՞ւ բան էր․ քաղաքացի 

«Նախկիններին մարդասպան են ասում՝ նկատի ունենալով մարտի մեկի 10 զոհերին: Բարոյական իրավունք ունե՞ն նման բան ասել 2020 թվականի պատերազմին 5000 զոհ տվածները»,- այս հարցն է տրվել Մասիսի բնակիչներին: Կարծիքները՝...