Արցախի պողոտայում հեղուկ գազով լիցքավորվելուց հետո մեքենայում պայթյուն է տեղի ունեցել. Կան տուժածներ

24 Հուլիսի, 2025

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր 2 քաղաքացու, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի առողջապահության նախարար Մոհամմադռեզա Զաֆարքանդին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ի գիշերը Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 108 մարդ։ Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 12 զոհի և մի քանի տասնյակ...

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...