«Արցախի ներկայացուցչության շենքի վրա հավակնություն ունի Բաքվում գործող Երևանի ադրբեջանական թատրոնը»․ Նարեկ Կարապետյան

30 Մայիսի, 2026

Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի կտոր է, ու Ադրբեջանն ունի այս շենքի վրա հավակնություն՝ որպես Երևանի ադրբեջանական թատրոն։ Մենք երկու իրականության մեջ ենք ապրում, երբ արցախցիներից փորձում են վերցնել հայրենիքի վերջին կտորը, և նույն ժամանակ բացվում է, ֆինանսավորվում է Երևանի ադրբեջանական թատրոնը։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը ահազանգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը։

Նա ուշադրություն է հրավիրել, որ իր ետևում Արցախի ներկայացուցչության շենքն է։

«Սա երկու Հայաստանների ցուցիչ է։ Այս շենքի վրա հավակնություն ունի Բաքվում գործող Արևմտյան Ադրբեջանի թատրոնը։ Բաքվում կա Արևմտյան Ադրբեջանի, Երևանի թատրոն, Երևանի ադրբեջանական թատրոն, և այս շենքի վրա, այս պահին, հենց այդ թատրոնը, որը վերակառուցվել է Ադրբեջանում, և որի մասնաշենքերից մեկը 4 ամիս առաջ բացվել է, մարդիկ աշխատում են այնտեղ, և անունը Երևանի ադրբեջանական թատրոն է։ Համացանցը բաց է, կարող են բոլորը նայել, ֆինանսավորումը կատարվում է երկրի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել երկրի մշակույթի նախարարը»,- տեղեկացրել է Կարապետյանը։

Նա Արցախի Հանրապետությանը պատկանող այդ շենքը խլելու գործընթացը բացատրել է այն հանգամանքով, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանում մշակութային հիմնավորումներ անելու։

«Ալիևն այդ հայտարարությունն արել է գիտնականների մոտ, չի արել դա, օրինակ, ճարտարագետների մոտ։ Նա ասել է՝ հիմք ստեղծեք, որ մենք ունենանք հավակնություն։ Իր խոսքի մեջ կա՝ դուք պետք է ստեղծեք հիմք»,- հիշեցրել է Կարապետյանը։

Կարապետյանը նաև անդրադարձել է արցախցիների ընտրական իրավունքին։

«2021 թվականին արցախցիները մասնակցել են Հայաստանի ընտրություններին, իսկ ինչո՞ւ հիմա չեն մասնակցում, հիմա նման խնդիր առաջացել է, քանի որ այս իշխանության դեմքը արցախցիները արդեն տեսել են։ Լավ է, որ մեր մյուս հայրենակիցներն այլ տարածաշրջաններում դեռ այնքան չեն տեսել, որքան արցախցիներն են տեսել։ Փառք Աստծու, որ նման կերպ չեն տեսել»,- ասել է Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...