Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ Հայտարարություն

Ապր 18, 2025

Արցախի իշխանությունները խիստ դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի պահվածքը՝ հիշեցնելով պատերազմում զոհված ու անհետ կորած արցախցիների թիվը։

«ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:

Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…», — ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»

Ազգային ժողովում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ...

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են...

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին, հունից դուրս եկավ, և ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ շարունակում էր բորբոքված խոսել։ «Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք, վեր ընկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ,...

Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր

Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մայիսի 8-ը հռչակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Փաստաթղթում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ այս օրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր...

Վատիկանում սկսվել է նոր Պապի ընտրության արարողությունը

Վատիկանում սկսվել է նոր Պապի ընտրության արարողությունը

Վատիկանում սկսվել է նոր պապի ընտրության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Deutshe Welle-ն: Կոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 130 կարդինալներ։ Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիության խախտումը հանգեցնում է ավտոմատ հեռացման:...