Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Գևորգ Դանիելյան

Ապր 21, 2025

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրումէ․

«Արցախի շուրջ հակամարտությունը սկիզբ է առել ոչ թե հայ ազգի նախաձեռնությամբ, առավել ևս իբր անհեռանկար ռևանշիստական նկրտումների, այլ խորհրդային համակարգի հիմքերի կազմաքանդման անկառավարելի իրավիճակից օգտվող ադրբեջանական իշխանությունների կազմակերպած ազգամիջյան բարբարոսությունների արդյունքում:

Հանձինս հանրաքվեի, ինչը միանգամայն քաղաքակիրթ գործընթաց է, Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց: Հայաստանը հարկադրված է եղել դիմելու ազգային ազատագրական շարժման տրամաբանությամբ թելադրված քայլերի: Չի կարելի մոռանալ, որ սումգայիթյան անմարդկային ոճրագործությունը, խորհրդային շրջափուլում առաջին դասական ցեղասպանությունը տեղի է ունեցել դեռևս 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը:

Հ.Գ. Հարկ է դադարեցնել սոցիալական ցանցերում իբր թե հակաարցախյան ատելության խոսքի անհարկի տարածումը, դրանք սոսկ նախապես մշակված և բեմականացված դրվագներ են և համարժեք չեն արտացոլում ընդհանուր մթնոլորտը, ինչի մասին վկայում են նաև գիտական հենքով անաչառ իրականացված սոցհարցումները: Նույն կերպ, հարիր չէ տարածել մարդկանց, այդ թվում՝ պաշտոնյաների երեխաների վերաբերյալ բռնության կոչերը, դա ընդհանուր ոչինչ չունի մեր ազգային կերպարի հետ, դրանք օտարի խաղեր են …»։

Նմանատիպ նյութեր

Պահանջելում են անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիային» մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տալու որոշումը

Պահանջելում են անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիային» մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տալու որոշումը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Ամուլսարի հանքի հարակից համայնքների և Հայաստանի տարբեր բնակավայրերի մի խումբ քաղաքացիներ 2025 թվականի...

Խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է Ադրբեջանի պայմանների վրա. Էլին Սուլեյմանով

Խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է Ադրբեջանի պայմանների վրա. Էլին Սուլեյմանով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն նախկինում առաջարկել էր, և որոնց մինչև վերջերս Երևանը չէր համաձայնել։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։ «Համաձայնագրի...

Եղել են դեպքեր, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել. պաշտպանության փոխնախարար 

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են:  Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ...

Միգուցե պետք է չտա՞լ այդ մարդուն ոչ մի բան, ինչի՞ ենք մեր կյանքը բարդացնում. Տիգրան Ավինյան

Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերից 60 ընտանիք տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան, կամ ստացել է բնակարանի գնման վկայական: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ...

Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. Վահե Գրիգորյան

Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. անզուսպ ու անդադար գնաճը, օրեցոր ավելացող հարկային, տուգանային ու տուրքային բեռը, վարկերի աննախադեպ տոկոսադրույքներն ու ծառայությունների թանկությունը, եթե համեմատում...