Արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների․ Նժդեհ Իսկանդարյան

7 Փետրվարի, 2026

Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքի էր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Կից ներկայացված լուսանկարը վկայում է սոցիալական քաղաքականության լիակատար ձախողման մասին։ Սա ոչ միայն արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանների խախտման ակնհայտ օրինակ է, այլև աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք։ Ստեղծված ճգնաժամը արդյունք է այն քաղաքականության, որի շրջանակում որոշումները կայացվել են առանց ժողովրդի հետ հաշվի նստելու և առանց դրանց սոցիալական ու առողջական հետևանքների գնահատման։ Արդյունքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլև առողջական լուրջ խնդիրների առաջ։

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, իսկ պետական քաղաքականության մեջ առկա անորոշությունն ու անգործությունը խորացնում են խնդիրները։ Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով և ապահովել համակարգված, կայուն լուծումներ։ Այսպես շարունակվել չի կարող։ Սոցիալական անտարբերությունը չի կարող և չպետք է դառնա պետական քաղաքականություն»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...