Արցախահայության իրավունքների և հավաքական վերադարձի իրավունքի ճանապարհին ամենամեծ խոչընդոտը, ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն են։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը։
«Եթե հետևեք ՀՀ իշխանությունների պաշտոնական խոսույթին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, երբևէ դուք այդ խոսույթը, այդ պահանջատիրությունը, ադրբեջանական գործողությունների իրական գնահատականը, որը ցեղասպանական գործողություն էր, էթնիկ զտում էր։ Սեփական բնօրրանից նրանց արտաքսումը և բռնի ուժով տեղահանությունը՝ սրանք բոլորը միջազգային իրավունքի կոմպոնենտներ են, որոնց պաշտպանությունը, առաջ մղումը շատ ավելի հնարավոր է դառնում և ավելի հավանական, երբ Հայաստանը, որը տարիներ շարունակ եղել էր Արցախի Հանրապետության անվտանգային երաշխավորը չուրանար այդ պարտականությունը։ Ոչ միայն ուրացել է այդ պարտականությունը, այլև այսօր միջազգային բոլոր հարթակներում ո՛չ գերիների վերադարձի մասին պահանջատիրություն, խոսույթ կա, որը այսօր ամենամեծ ազգային ամոթն ա մեզ համար և նույնը վերաբերում արցախահայության իրավունքների ամենալայն սպեկտորին, ներառյալ վերադարձի իրավունքը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։