Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օգոստոսի 19-22-ի Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8, Սյունիքում՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։





