«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ»

28 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե իրականում ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյան։

Պաշտոնապես նա ղեկավարում է Հակոբ Կոջոյան կրթահամալիր-ը։ Սակայն նրա գործունեությունը, դատելով հրապարակային վարքագծից, վաղուց դուրս է եկել կրթության շրջանակներից և ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։

Երեմյանը վերջին տարիներին սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։

Օրինակ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել»՝ փաստացի կասկածի տակ դնելով ընտրողների որոշումը։

Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյան-ին՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։

Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։ Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների և ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած՝ կրթական միջավայրը, ըստ այս պնդումների, վերածվում է նաև գաղափարական հարթակի։

Ստացվում է բավական հակասական պատկեր։

Մի կողմից՝ 2018-ից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին։ Մյուս կողմից՝ այսօր նույն համակարգի ներկայացուցիչները ոչ միայն ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլ նաև հայտնվում են իշխող կուսակցության ընտրական ցուցակներում։

Ռուզաննա Երեմյանի դեպքը հենց այդ հակասության վառ օրինակն է․ պետական կրթահամալիրի տնօրեն և միաժամանակ քաղաքականապես ակտիվ դերակատար՝ իշխանական թիմի կազմում։

Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող»։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին

Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին

Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանն ավելի քան մեկ ամսի չի զանգել կնոջը։ Այս մասին ահազանգում է  Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը։ Սոցիալական ցանցերի իր էջերում փաստաբանը մանրամասնում է, որ Լյուդվիգ...

Իրանն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում․ Բաքուն արձագանքել է

Իրանն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում․ Բաքուն արձագանքել է

Իրանն Ադրբեջանի «AzTV» պետական հեռուստաալիքն ընդգրկել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ նման որոշման պատճառ կարող էին դառնալ, ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումը, այնպես էլ Իսրայելի հետ...

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին,...

Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին

Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հասցված հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է...

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում, մասնավորապես` Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված  հետադարձի տեղը կապամոնտաժվի: Այս մասին հայտնում են Երևանի...