Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել․ Գառնիկ Դանիելյան

11 Հունիսի, 2025

Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել։

Այս մասին այսօր ԱԺ-ում ահազանգեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Արարատյան դաշտավայրում կարկուտից տուժած գյուղատնտեսներին փոխհատուցում տալու անհրաժեշտությանը․

«Մարդիկ կանգնում են փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս, 100%-ով վնասում է բերքը, մարդը չի կարողանում հարկային պարտավորությունը կատարել ու գնում է սննկացման։ Մենք պետք է ձեռք մեկնենք էդ մարդկանց, պետությունը անելիք ունի։ Արդյո՞ք գնահատում արվել է և արդյո՞ք փոխհատուցում տրվել է կարկուտից տուժած անձանց»,- ասաց Դանիելյանը՝ հարցն ուղղելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։

Վերջինս պատասխանեց, որ կարկտահարված տարածքների գնահատում, արձանագրումներ կատարվել են, խորհրդակցություններ են եղել և մոտեցումներ են մշակվել․

«Ապահովագրական ընկերությունների մասով նորություն չէ, գյուղատնտեսական ապահովագրությունը ՀՀ-ում ունի խնդիր այնպես, ինչպես ամբողջ աշխարհում, որը պայմանավորված է բնակլիմայական փոփոխություններով, կարկուտը դարձել է կրկնվող աղետ»,- ասաց Խոջոյանը՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ բերքը պաշտպանելու և ռիսկերին դիմակայելու նպատակով

Նմանատիպ նյութեր

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը և մարդասիրական հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ...

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Հայտնում է Գագիկ Շամշյանը։...

Ռուսաստանում  կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար...

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական...

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են...