Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»

2 Մայիսի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 02․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ի համար այս աշունն ու ձմեռը վճռորոշ են լինելու․ Դոնալդ Տուսկ

ՌԴ-ի համար այս աշունն ու ձմեռը վճռորոշ են լինելու․ Դոնալդ Տուսկ

ՌԴ-ի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու: Ռուսները ցանկանում են 600,000 զինվոր զորահավաքել: Ուկրաինա-ռուսական պատերազմը գտնվում է բեկումնային փուլում, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի...

Կառավարությունում վերանշանակումներ են կատարվել

Կառավարությունում վերանշանակումներ են կատարվել

Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են կատարվել Կառավարության կազմում։ Նելլի Դավթյանը վերանշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։ Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է...

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am

Hetq.am-ը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը...

Երևանում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել

Երևանում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, -Նոր Նորքում՝ չի...

«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը․ «Հրապարակ»

«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը․ «Հրապարակ»

Հայաստանում քաղաքական պայքարը վաղուց դուրս է եկել խորհրդարանի, հրապարակների եւ ընտրական քարոզարշավների շրջանակներից։ Վերջին տարիներին իշխանությանն ամենակոշտ քննադատողները սովորաբար հայտնվում են քրեական վարույթների ներքո, նրանց բնակարաններում ու գրասենյակներում...