Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»

12 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Ազգային ժողով է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը փակ, աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՔՊ խմբակցության ամբողջ կազմը։ Քննարկման հիմնական թեման եղել է Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնելու գաղափարը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները Հակոբյանին տարբեր հարցեր են ուղղել, ներկայացրել իրենց մտահոգություններն ու ստացել պատասխաններ։ Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, խմբակցության ներսում ձևավորվել է այն մոտեցումը, որ Հակոբյանի նախաձեռնությունը պետք է կյանքի կոչվի և խորհրդարանում ստանա իշխանական մեծամասնության աջակցությունը։

Բայց ի՞նչ է իրականում առաջարկում Աննա Հակոբյանը։

Հակոբյանը դեռ օգոստոսին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Հայաստանի օրենսդրության մեջ անհրաժեշտ է ընտանեկան բռնությունը ճանաչել որպես ինքնուրույն, առանձին հանցագործություն։ Նրա ներկայացրած մոտեցմամբ՝ խոսքը միայն գործող օրենքներում տեխնիկական փոփոխությունների մասին չէ։ Նախաձեռնության նպատակը, ըստ Հակոբյանի, ավելի ամբողջական և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմների ստեղծումն է։

Նրա հայտարարած ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մշակել օրենսդրական կարգավորումների ամբողջական փաթեթ և այն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Հակոբյանը հայտարարել էր, որ մինչ այդ գործընթացը քննարկումներ է նախաձեռնել Հայաստանից և Սփյուռքից անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս թեմայով աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը և իրավակիրառ խնդիրները հասկանալու համար։

Այս նախաձեռնության երկրորդ փուլը, ըստ հրապարակված ծրագրի, պետք է սկսվի օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այն նախատեսում է հանրային իրազեկման լայն արշավ, համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստում և նոր կարգավորումների արդյունավետ կիրառման ապահովում։ Միաժամանակ նախատեսվում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ տվյալներ հավաքագրելու նպատակով։

Հետաքրքիր է, որ Հակոբյանը սկզբից իսկ հայտարարել էր՝ ցանկանում է գործընթացում ներգրավել նաև խորհրդարանական ընդդիմությանը։

Նա հատուկ հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ առաջարկելով քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն սահմանելու գործընթացը։

Սակայն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հանդիպման առաջարկը մերժեցին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝ 12․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...