«Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ

Մրտ 27, 2025

«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը «Մայր Հայաստան» և «Մեր քաղաք» կուսակցությունների դաշինքների գրասենյակներում խուզարկությունների ու  ՔՊ  կուսակցության մամլո ասուլիսի մասին․

«2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ:

Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը:

Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։

Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։ Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը»։

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել Գյումրու արտահերթ ընտրություններում

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններում արձանագրված խախտումները՝ կուտակումներ, ուղղորդումներ, ոստիկանության ոչ պատշաճ գործելաոճ:...

Նիկոլի հետ՝ իրականում դեմ, կարելի է գնալ ընտրությունների ու հաղթել. Տիգրան Քոչարյան

Նիկոլի հետ՝ իրականում դեմ, կարելի է գնալ ընտրությունների ու հաղթել. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է. «Ինչ ցույց տվեցին ընտրությունները Գյումրիում - 2 1. Նիկոլի հետ (իրականում դեմ ) կարելի է գնալ ընտրությունների ու հաղթել 2. Նիկոլի դեմ կարելի է մասնակցել առանձին, տարաջատված ուժերով՝ ինչը նաև բարդացում է պետական ագիտպրոպի ուժերը,...

Կառավարության բոլոր ծրագրերը միտված են վերացնելու «Արցախ» եզրույթի գոյությունը. Մետաքսե Հակոբյան

Էն իրավիճակում, որ գտնվում են արցախցիները, փոխանակ Հայաստանում հենց իշխանությունների կողմից ընկալվեն որպես սիրտ ու հոգի, հակառակը՝ դիտարկվում են որպես սոցիալական ծրագրերի մատերիալ: Այս մասին սոցապնախարարության դիմաց կազմակերպված բողոքի...

Գյումրիում չարաշահվել է վարչական ռեսուրսը. Մարիամ Հովեյան

Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել ենք, որ իշխող ուժի թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, իշխող թիմից և ունեցել է անարդարացի առաջընթաց, անարդարացի առավելություն մյուս...

Ինքն ուզում է մեզ վախեցնի, բայց ինքը պետք է վախենա. Արա Աբրահամյան

«Իհարկե, ինքն ուզում է, որ մեզ վախեցնի, ուզում է, որ ես վախենամ, բոլորը վախենան։ Գրում են՝ Աբրահամյանին 3-10 ժամ պահել են, թե եկել եմ թալանելու, 17 մլրդ եմ թալանել, հազար ու մի բան, բայց ինքը պետք է վախենա»,- այս մասին մամուլի ասուլիսում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Վարդան Ղուկասյանի մամուլի ասուլիսը

  Գյումրիում ընտրություններից հետո մամուլի ասուլիսով է հանդես գալիս Վարդան Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ համաձայն մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների՝ Ավագանիում տեղ կունենան մասնակից 9 ուժից...

Կտրել ենք կառավարության շենքը շրջապատող 59 թեղիները, տեղը տնկել ենք 82 կատալպա. Բեգոյան

Կտրել ենք կառավարության շենքը շրջապատող 59 թեղիները, տեղը տնկել ենք 82 կատալպա. Բեգոյան

Պարոն Բեգոյան, ասում են, որ դուք ծառեր եք կտրում և սակուռաներ եք տնկում ամենուրեք: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի...

Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ

Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ

Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն: «Հրապարակի» լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է։ Լրատվամիջոցի նկարահանող խումբը...

term_id; } $args = [ 'tag__in' => $tag_ids, 'post__not_in' => [get_the_ID()], 'posts_per_page' => 4, // Change the number of related posts 'orderby' => 'rand' // Show random related posts ]; $related_posts = new WP_Query($args); if ($related_posts->have_posts()) { echo '

Related Posts

'; wp_reset_postdata(); } } ?>