«Անկանոն, ոչ թիրախային» կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքում և Տավուշում

Ապր 8, 2025

Սյունիքի մարզից բացի, ադրբեջանական կողմից կրակոցներ կան նաև Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:

Մասնավորապես «Փաստինֆո»-ն գրում է, որ մոտ  5-6 օր է կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում:

«Ասես դռանս լինի, ես հեռադիտակ ունեմ, կարող եմ դիտել  ադրբեջանցիների շարժը, բայց չեմ անում, վտանգավոր է, բայց մոտ  5-6 օր է՝ գիշերային ժամերին  կրակոցներ են  լսվում», — նշել է գյուղի բնակչուհին, ում տունը սահմանին մոտ է։

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցների մասին էլ News.am-ին հայտնել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։

«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

Իշխանական բարձր հովանու ներքո ու պետական պահպանության «կռիշի» տակ աշխատող, իրենց տղայական չստացված ամբիցիաները խոսափողի միջոցով իրացնելու ամոթալի վիճակում գտնվող "решала"-ները ԱԺ֊ ն սահուն կերպով դարձրել են թաղի` խաղացնող֊դուրս անող «ուժեղ տղեքի» տիտղոսին արժանանալու...

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի...

Ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի․ Երկակի ստանդարտներն ուղղակի ճչացող են․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Նոր Նորքի թաղապաետարանում օրերս տեղի ունեցած  միջադեպին։ «Ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի։ Ու Նիկոլ Փաշինյանը, «չընդունելով...

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում․ ՔՊ-ական պաշտոնյա

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում․ ՔՊ-ական պաշտոնյա

Հայաստանի Հանրապետությունում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: «ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։...

Բոլոր խնդիրները մի կողմ թողած, ԱԱԾ-ն զբաղված է տնօրենի որդու գույքի ձեռքբերման արդարացմամբ

Բոլոր խնդիրները մի կողմ թողած, ԱԱԾ-ն զբաղված է տնօրենի որդու գույքի ձեռքբերման արդարացմամբ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում բնակարանի ձեռքբերմանը։ ««Hetq.am» լրատվական կայքում ս.թ. ապրիլի 29-ին հրապարակված «600.000...