Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում. մանրամասներ

30 Սեպտեմբերի, 2025

NEWS.am-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 20.30–ի սահմաններում անհետ կորած զինծառայողների ծնողներին, շուրջ 30 հոգու, ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց հանդիպմանը ներկա ծնողներից մեկը։

Անգամ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Հիմնական նորությունն այն է եղել, որ իրենց ասել էին, որ մինչ այս պահը ԱԱԾ–ի տվյալներով 195 անհետ կորածի մասին է խոսքը, իսկ եթե ԳՇ պետը ծնողներին է ներկայացրել ցուցակը, որը վերջիններս կարդացել են և որտեղ խոսքը 70–ով ավելի՝ 265 անհետ կորածի մասին է։

Ասել են, որ հանդիպումները շարունակական կլինեն, խոստացել են, որ ամեն ինչ կանեն, զբաղվում են այդ հարցով։

Հանդիպումը տեւել է մինչեւ ժամը 23.00–ն։

Այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ գործողություն չեն պլանավորում անցկացնել, սպասելու են, թե իրենց իրչ են փոխանցելու։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ծնողները պահանջում էին հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։

Նրանք ակցիա են իրականացրել և երեկ, և սեպտեմբերի 27–ին։ Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։

«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։

Նմանատիպ նյութեր

Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mazda CX9» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի, «Nissan Almera» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։...

Ֆրանսիան կօգնի Սիրիային երկրի վերականգնման գործընթացում

Ֆրանսիան կօգնի Սիրիային երկրի վերականգնման գործընթացում

Ֆրանսիան կօգնի Սիրիային երկրի վերականգնման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ահմեդ ալ-Շարաան՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան աջակցել է Սիրիայի հեղափոխությանը, ինչպես նաև կառուցողական դեր է խաղացել Դամասկոսի նկատմամբ կիրառված...

Մանդատների կեղծ դիլեման. «Փաստ»

Մանդատների կեղծ դիլեման. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող և հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը: Ընդ որում, թեման շարունակվում է նաև այն պարագայում, երբ փաստարկված...

ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»

ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ...

Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. «Փաստ»

Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու»,...