Անհայտ «վարկանիշային աղյուսակ» և աղավաղված մեջբերումներ. Սաֆարյանի գրառման շուրջ. Սիվիլնեթ

13 Նոյեմբերի, 2025

«Սիվիլնեթ»-ը գրում է. Ֆեյսբուքյան մի շարք էջեր նոյեմբերի 10-ին տարածել են հրապարակում, որում նշվում է, թե Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ «Քոչարյանի ժամանակ Հայաստանը այնքան էր զարգացել, որ դրանից հետո դպրոցներ էին փակվում»։

Հրապարկումների սկզնաղբյուրը Medianews[.]site կայքի հոդվածն է։ Դրա ֆեյսբուքյան էջում հայտնվելուց ընդամենը րոպեներ անց նյութը վերահրպարակել են Medianews-ի հետ փոխկապակցված, մեծ թվով հետևորդներ ունեցող ArmeniaNews և «Ա Ր Մ Ե Ն Ի Ա» էջերը։

Medianews[.]site-ի հոդվածում հրապարակված է Ստյոպա Սաֆարյանի նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան գրառումը, սակայն դրանում Ստյոպա Սաֆարյանը նման հայտարարություն չի արել։

Ստյոպա Սաֆարյանի գրառման հետքերով

Ստյոպա Սաֆարյանը գրառման մեջ, որը հաջորդել է երկրորդ նախագահի տված հարցազրույցին, գրել է, թե Քոչարյանի տասնամյա նախագահության շրջանում «Հայաստանն այնքան էր զարգացել», որ իրենից հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանն «արդեն քննարկում էր սահմանամերձ գյուղերը փակելու հարցը»։

Անհայտ վարկանիշային աղյուսակը

Սաֆարյանն իր գրառման մեջ նաև ուշագրավ պնդում է արել։

«…Բանակն էլ այնքան էր հզորացվել, որ 2016 թ. բանակների համաշխարհային վարկանշային աղյուսակում Ադրբեջանի բանակը առաջին քառասուն բանակների մեջ էր, Հայաստանինը՝ 160-րդից մի քանի հորիզոնական ներքև»,- պնդել է Սաֆարյանը։

#CivilNetCheck-ը Ստյոպա Սաֆարյանին խնդրեց պարզաբանել, թե բանակների համաշխարհային ո՞ր վարկանիշային աղյուսակին է հղում արել։ Նա ասաց, որ չի հիշում։ Վստահեցրեց, որ տվյալները ճիշտ են և առաջարկեց, որ մենք գտնենք։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրեց զինված ուժերին վերաբերող բոլոր հանրահայտ միջազգային վարկանիշները։

Ամենահանրաճանաչ աղբյուրը, որը գնահատում է երկրների ռազմական հզորությունը՝ ըստ վարկանիշային հորիզոնականների, Global Firepower Index-ն է: 2016-ի տվյալներով Հայաստանը 126 երկրների մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը:

Ի դեպ, 2025-ի ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանը 145 երկրի ցանկում 90-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը։

Կա նաև Բոննի hակամարտությունների ուսումնասիրության միջազգային կենտրոնի (BICC) Global Militarisation Index-ը, որը սակայն մասնագիտանում է երկրների ռազմականացման մակարդակը գնահատելու և ոչ թե զինված ուժերի իրական հզորությունը չափելու վրա։

Դիտարկել ենք նաև The Military Balance և SIPRI Yearbook զեկույցները, որոնք ևս մասնագիտացած են ռազմական թեմաներով, սակայն դրանք վարկանիշային աղյուսակներ չեն կազմում։ Այս զեկույցներում ներկայացվում են երկրների ռազմական ծախսերը, սպառազինությունը և բանակների կառուցվածքը, սակայն դրանք չեն համեմատվում ըստ զինված ուժերի հզորության։

Ի վերջո, #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել 2016-ին բանակների համաշխարհային որևէ վարկանշային աղյուսակ, որտեղ Հայաստանը 160-րդ հորիզոնականից ներքև է, իսկ Ադրբեջանը՝ առաջին քառասունում էր։

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը Ստյոպա Սաֆարյանին վերագրել են խոսքեր, որոնք նա չի ասել։ Սակայն Սաֆարյանը իր գրառման մեջ նշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ տվյալներ, որոնք որևէ աղբյուրով չեն հաստատվում։

 

Նմանատիպ նյութեր

Փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, բախման կետերից մեկը դարձանք․ Լևոն Քոչարյան 

«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից «Իրական Հայաստանի» մասին։ Այսպես, կոնցեպտ կա՝ «Իրական Հայաստան», որտեղ, եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է, կոմպյուտերային լեզվով ասած, ֆորմատ անել այսպես հիշողությունը՝ ամեն...

Նիկոլ Փաշինյանն ընդունակ է բերել 288․000 ադրբեջանցի ու ասել՝ «բա ասում էիք 300․000, ո՞ւր ա»․ Քրիստինե Վարդանյան

  «Ադրբեջանը վարում է պետական քաղաքականություն, որի արտաքին քաղաքական առաջնային նպատակներից մեկը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումն է։ Ի՞նչ թվով կլինի՝ դա չէ խնդիրը, թիվը չէ իրենց խնդիրը. իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտելու...

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այսօր ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր...

Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ ինչ–որ բան ասի. Նարեկ Կարապետյան

Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ ինչ–որ բան ասի. Նարեկ Կարապետյան

Ազգային ժողովում միջադեպը տեղի է ունեցել Էդգար Ղազարյանի ելույթի ընթացքում հուզական պոռթկման և ոչ հաճելի արտահայտությունների պատճառով, սակայն ընդդիմությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ իրավիճակը կառուցողական հուն վերադարձնելու և էթիկայի նորմերը պահպանելու համար։ Այս...

Նիստից ավելի քան մեկ ժամ անց ոստիկանները Բագրատ սրբազանին չէին ներկայացրել դատարան․ նիստը հետաձգվեց

Նիստից ավելի քան մեկ ժամ անց ոստիկանները Բագրատ սրբազանին չէին ներկայացրել դատարան․ նիստը հետաձգվեց

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները դեռ Բագրատ Սրբազանին 9էին ներկայացրել դատարան Դատավորի` նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո նոր Բագրատ սրբազանին բերեցին դատարան։ Հաջորդ դատական նիստը մեկ...