Անձնական քմահաճույքներով կառավարվող պետություն, որտեղ մեկ հաղորդագրությունը կարող է փոխարինել թե՛ օրենքին, թե՛ Սահմանադրությանը

15 Հոկտեմբերի, 2025

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը գրել է. «Այսօր առավոտյան, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ իշխանությունները իրավապահ համակարգի մասնակցությամբ ձեռնամուխ են եղել խուզարկությունների եւ ձերբակալությունների Արագածոտնի թեմում։

Վեց հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բերման են ենթարկվել, իսկ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ։
Մայր Աթոռի դեմ ուղղված լայնամասշտաբ գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է:

Հիշեցնեմ նաև, որ Նիկոլը վերջերս հայտարարել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսում է շարունակել «հարձակումը» Մայր Աթոռի վրա, բայց կոնկրետ օր ու ժամ չէր նշել:
ԲԴԽ նախագահին SMS-ով գործից հեռացնող ղեկավարն, իհարկե, նույն կերպ կարող է մի առավոտ` հեծանիվ քշելուց առաջ, SMS ուղարկել ՆԳՆ-ին ու Քննչական կոմիտեին՝ հերթական հարձակման հրահանգներով։

Նրա ոճը հենց այդպիսին է՝ անձնական քմահաճույքներով կառավարվող պետություն, որտեղ մեկ հաղորդագրությունը կարող է փոխարինել թե՛ օրենքին, թե՛ Սահմանադրությանը»։

 

Share

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...