Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը․ Սամվել Կարապետյան

23 Դեկտեմբերի, 2025

 

«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը ընթերցեց շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է․

«Մեր երկրում չկա այլևս բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին, չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը: Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները՝ չնշելով «Մեր ձևով» շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը:

Մեր գործունեությունը նաև Հայաստանն ուսումնասիրող, լուսաբանող օտարերկյա մամուլի ու վերլուծական կենտրոնների ուշադրության առանցքում է: Մեր երկրում դժվար է գտնել այլևս մի սթափ դատողի, ով որոշակի հույսեր է կապում ՀՀ-ի լավ ապագայի հետ ու այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը: Սա շատ տպավորիչ արդյունք է, որի հեղինակը դուք եք և մեր համախոհները: Ի սրտե շնորհակալ եմ ձեզ:

Հարգելի՛ գործընկերներ, մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն: Պատճառը պարզ է՝ մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և կարող ենք իրականություն դարձնել: Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից: Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է: Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ: Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց:

Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն:

Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքայի հետ կռացած բարեկամություն անելով, իրական խաղաղություն չենք ունենա: Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա: Իրանի ու Վրաստանի կենսական շահերն անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա:

Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է՝ ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծել: Հետևաբար մենք այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին: Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանական հնարավոր է: Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը: Մեր հայրենակիցների ուզածը դա է, դա ասում եմ միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված  բազմաթիվ զրկանքներով, բայց ինչպե՞ս կարող է հալածանքը կանգնացնել մեզ, եթե մեր նպատակը ՀՀ-ի, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ և ապահով ապագան է:

Ուրեմն՝ առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր, 2026 թվական, որը պետք է հայ ժողովորդի վերածննդի սկիզբը դառնա: Հաղթելու ենք՝ մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում...

Ստամբուլում պղծվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը

Ստամբուլում պղծվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։ «Դեպքը...

ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն

ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն

ՔՀԿ-ները հայտարարություն են տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ։ 2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր...

Հարավային Կովկասի հարցը ցանկացած պահի կարող ենք քննարկել Թրամփի հետ. Էրդողան

Հարավային Կովկասի հարցը ցանկացած պահի կարող ենք քննարկել Թրամփի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարող է Հարավային Կովկասի թեման ցանկացած ժամանակ քննարկել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին Էրդողանը հայտնել է լրագրողներին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսի...

Որևէ քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի. հասարակական գործիչ

Որևէ քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի. հասարակական գործիչ

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ լրագրող ու քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի։ Տիգրանաշենի հանձնումը Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, իսկ Արծվաշենը՝ հայերին էշի տեղ դնելու: Տիգրանաշենով Ադրբեջանը 1....