Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

8 Ապրիլի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:

Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):

Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:

Նմանատիպ նյութեր

Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ «Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը»...

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ...

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին...

Ֆինանսների նախարարի մասով  հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս,...

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է...