Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ գործն ուղարկվել է դատախազություն

19 Նոյեմբերի, 2025

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինները հանդիսանալով տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ և առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու, առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով, դիմումներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որոնց հիման վրա իրենց բանկային հաշվեհամարներին ստացել են վերը նշված ընկերություններին և անձանց տրամադրման ենթակա գումարները:

Արդյունքում, ամուսինները հափշտակել են այլ անձանց տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ գումարը:

Ս.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 13-ին Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) մեղադրել է Վաշինգտոնի դեմ պատերազմ հրահրելու մեջ։ «Միջազգային քրեական դատարանը ձգտում է վերածվել ոչ հաշվետու մարմնի, որը կկարողանա իր հայեցողությամբ հետապնդել ու ձերբակալել ԱՄՆ...

Հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու. քաղաքապետարան 

Հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու. քաղաքապետարան 

Հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 18:00-ն Մյասնիկյան...

Թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները դարձել են խաղաղության գործընթացի «բանտարկյալները»․ Իշխանյան 

  «Ըստ Մարդու իրավունքների ինստիտուտի, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը ռեկորդային է՝ 375 մարդ։ Նրանց թվում կան իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, ինչպես նաև կրոնի հարցերով հետապնդվող բազմաթիվ...

Հենց ընտրությունները մոտեցան և պարոն Ծառուկյանը եղավ ընդդիմախոս, միանգամից դառավ հանցագո՞րծ․ աշխատակից

  «Գործարանում 130-ից 150 աշխատող կա։ Այսօր գործարանի աշխատանքը կանգնեցված է, և բոլոր աշխատակիցները մնացել են անգործ։ Ես ինքս այստեղ եմ աշխատում 2024 թվականի սեպտեմբերի 24-ից և այս աշխատանքի շնորհիվ հոգում եմ ընտանիքիս հոգսերը։...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Թամաշ Շուլյոկին պաշտոնից հեռացնելու օգտին։ Շուլյոկը համարվում էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հավատարիմ դաշնակիցը, որը ապրիլին՝ իշխանության 16 տարիներից հետո, պարտություն էր կրել ընտրություններում։ Այս մասին գրում է BBC-ին:...