Ամպամած ու մռայլ է այսօր մեր կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով. Արշակ Սրբազան

27 Հուլիսի, 2025

Հուլիսի 27-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերարներ, Կաթողիկոսական դամբարանի և մոմովառության աղոթասրահի բացման առիթով Հայաստանից ու սփյուռքից ժամանած հյուրեր և ուխտավորներ։

Սուրբ Պատարագի ընթացքում տոնի խորհրդի վերաբերյալ քարոզեց պատարագիչ Արշակ արքեպիսկոպոսը։

«Պայծառակերպությամբ Հիսուս գոտեպնդում է առաքյալներին, ցույց տալիս աստվածային իր ամենազորությունն ու կարողությունը։ ․․․Մենք համախմբվել ենք նվիրական այս սրբավայրում՝ մեկ անգամ ևս վերապրելու Հիսուսի Պայծառակերպության, նրա սրբազան աղոթքի նվիրական պահը։ Հավաքվել ենք աղոթքով մենք ևս պայծառակերպվելու», — նշեց պատարագիչ Սրբազանը՝ ընդգծելով, որ աղոթքով ձգտում ենք փոխակերպվել, խոստանում ենք հեռանալ ու մերժել անցյալի մեղքերն ու սխալները, Աստծուց զորություն ստանալ ապագայի հոգևոր մարտերում հաղթելու համար։

«Պայծառակերպված Հիսուս շարունակում է մեզ դուրս բերել մեղքի և ապականության տիղմից, և Նրա լուսավոր զգեստների քղանցքներին կպած մենք շարունակում ենք ձգտել սրբության, փրկության և անապականության։

Ամպամած ու մռայլ է այսօր մեր կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով՝ ծա՛նր մարտահրավերներով, որոնք մթագնում են կարծեք ապագայի լույսը։ Մշուշված են հորիզոնները հայոց կյանքի։ Մթնոլորտը շիկացած է թշնամանքով, ատելությամբ և հակառակություններով։ Շփոթմունքի և խուճապի մեջ, վախերի ու տագնապների ազդեցության տակ գետնամած ու կծկված ենք մենք, ինչպես առաքյալները։ Բայց մեր հուզումն ու երկյուղը Հիսուսի պայծառակերպված դեմքից չէ, այլ մեր պայծառակերպվելու կամքի տկարությունից։ Աղոթքը նվազել է մեր կյանքում, խոսքն ու վազքը շատացել։ Մենք խոսքից առավել պետք ունենք լռության, վազքից առավել՝ խոկումի և խորհրդածության։ Խղճի ազատություն փնտրելուց առաջ պետք ունենք խղճի, մտքի ազատություն փնտրելուց առաջ պետք ունենք մտքի։ Թե չունես խիղճ և չունես միտք՝ ազատությունը կդառնա բեռ ու փորձություն։

Խոսելուց և գործելուց առաջ պետք է աղոթել: Լավ է լռել և անշարժանալ, քան թե խոսել և գործել առանց աղոթքի, առանց խորհելու։ Պայծառակերպությունն աղոթքի արդյունքն է՝ բարի խոսքի և բարի գործի երաշխիքը։ Պետք է լռեն ձայները՝ աղոթքով չսնուցվող լեզուների, պետք է դադարեն քայլերը՝ աղոթքով չընթացող ոտքերի։ Աղոթքով պայծառակերպվենք, ապա և խոսենք ու գործենք։ Հիսուսի պայծառակերպված դեմքը, արեգակի նման բոցավառվող աչքերը մեր առջև բացում են մի հրաշալի ճանապարհ՝ հանրային հաշտության և համազգային համերաշխության ճանապարհ, փրկության և ազատագրության ճանապարհ», — ասաց Արշակ Արքեպիսկոպոսը։

Իր խոսքում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին Տիրոջ Պայծառակերպության խորհրդով մաքրել մտքերն ու խորհուրդները, ցրել հորիզոնի մշուշը, հեռացնել կյանքի ճանապարհը փակող գերեզմանի քարը, բացել հարության դռները, որպեսզի վեր հառնի մեր կյանքում հաղթանակի ու վերածննդյան ոգին։

«Թող արևները լուսավորեն համազգային մեր կյանքի մթին խորշերը, թող պատերազմի կորուստներից ու ցավերից բեկված մեր ժողովուրդն ամրանա հույսով ու հավատքով, թող արժանապատվությունն ու պատվախնդրությունը ոռոգեն մեր հաղթական ճանապարհը և թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստուծո և Իր Սուրբ Եկեղեցու դեմ, թող ծանրանա նրանց վրա, ովքեր հարվածում են հիմերին հայոց պետության և փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը։ Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի ոչ ոք այլևս չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված Ինքն է օրհնել», — նշեց Սրբազան Հայրը՝ մաղթելով, որ պայծառակերպված Հիսուսի լույսով թող խաղաղ մնա Հայոց աշխարհը, անհաղթահարելի՝ Հայոց Պետությունը ու անսասան՝ Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածնի հայրապետական աստվածահաստատ իր Աթոռով և համերաշխ ու արժանապատիվ մեր ողջ ժողովուրդը ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի։

Նմանատիպ նյութեր

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամսվա ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են...

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում...

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

«Հետքը» գրում է. «Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Որոշման նախագիծը կազմել...

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես...

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում...