ԱՄՆ Պետդեպարտամենտը փակում է Արտաքին միջամտության և ազդեցության հակազդման բաժինը, որը նախկինում հայտնի էր որպես Գլոբալ ներգրավվածության կենտրոն։
Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրել է X-ում՝ նշելով, որ կենտրոնի աշխատանքն ամերիկացի հարկատուներին արժենում է տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար։
Ռուբիոյի խոսքով՝ վերջին տասնամյակի ընթացքում գործակալության գործունեության արդյունքում ամերիկացիները վարկաբեկվում էին, հեռացվում աշխատանքից, և անգամ՝ ազատազրկվում պարզապես իրենց կարծիքն արտահայտելու համար: Կենտրոնը ստեղծվել էր 2011 թվականին՝ օտարերկրյա ապատեղեկատվական արշավներին հակազդելու նպատակով: