ԱՄՆ-ն մտադիր է ոչ թե համագործակցել Եվրոպայի հետ, այլ պատժել նրան

2 Մայիսի, 2026

Ամերիկյան վարչակազմի գործողությունները վերջին մի քանի օրերին հաստատում են, որ նա մտադիր է ոչ թե համագործակցել, այլ դատապարտել և պատժել եվրոպական երկրներին՝ ուկրաինական ճգնաժամից ուշադրությունը դեպի Իրանի դեմ պատերազմ տեղափոխելու ֆոնին։ Նման գնահատական է ներկայացրել Politico թերթը։

Ինչպես գրում է հրատարակությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծամասամբ ուշադրությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունից տեղափոխել է» Իրանի դեմ ռազմական գործողության վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդի դժգոհությունը ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների նկատմամբ՝ իսլամական հանրապետության դեմ պատերազմում նրանց կողմից աջակցության բացակայության պատճառով, «դրդում է նրանց ավելի շուտ նվազեցնել կախվածությունը Վաշինգտոնից»։

«Թրամփի վարչակազմի և եվրոպական դաշնակիցների միջև տարաձայնությունները սկսում են անհաշտելի թվալ»,— ընդգծում է թերթը։ Politico-ի գնահատմամբ՝ ամերիկյան առաջնորդի քննադատությունը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին, այդ երկրում ամերիկյան ռազմական զորախմբի կրճատման պլանները, ինչպես նաև ապրիլի 29-ին Թրամփի զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վկայում են այն մասին, որ նա «տվյալ պահին ավելի շատ շահագրգռված է Եվրոպային դատապարտելով և, հնարավոր է, նույնիսկ պատժելով, քան նրա հետ համագործակցելով»։

Թերթի գնահատմամբ՝ «ցանկացած այլ պահի այս իրադարձություններից յուրաքանչյուրը կհանգեցներ ճգնաժամային հանդիպումների եվրոպական մայրաքաղաքներում», սակայն այնտեղ «հիմնականում կարծում են, որ երկինքն արդեն փլվել է, իսկ որոշ [եվրոպական] առաջնորդներ սկսել են հարմարվել» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակին։

Ապրիլի 29-ին Politico-ն, հղում անելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաներն արդեն չեն կարողանում հիշել, թե Սպիտակ տանը վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ԱՄՆ բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Նույն օրը ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է կրճատել Գերմանիայի տարածքում տեղակայված իր զորախումբը՝ չհստակեցնելով, թե ինչու վարչակազմը կարող է դիմել նման քայլի։ Հայտարարությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլերը քննադատաբար արտահայտվեց Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական արշավի մասին՝ մատնանշելով ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությունը։ Մայիսի 1-ին Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթը կարգադրեց 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել 5 հազար ամերիկացի զինվորականի։

Նմանատիպ նյութեր

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է։ Այն արդեն մերժվել է։ Հիմա գանք մի հարցի, որը կարևոր է այս պահին։ Մեր ընկեր Վարազդատ Հարությունյանը հետաքրքիր միտք է առաջարկել։ Եթե ներկայացված նախագծի...

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրել է․ «Այսօր հրապարակված Սահմանադրության նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մեզ համար վաղուց պարզ էր․ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այս գործընթացին դեմ կանգնելու և Հայաստանի ինքնիշխանությունը...

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն

Հայկական խոզաբույծների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ, ​Քիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ...

Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Փաշինյանը բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

Փաշինյանը բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց․ «Ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»։ Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը, ու այսօր, նայելով ձեր աչքերին, նա սուտ ասաց առանց...