ԱՄՆ-ն Իրանում շարժվում է դեպի անկանոն ցամաքային պատերազմ. Խաչիկյան

21 Մարտի, 2026

ԱՄՆ-ը, հնարավոր է, Իրանում գնում է դեպի ցամաքային պատերազմ՝ մի կործանարար սցենար, որը նախկինում մերժում էր Թրամփի վարչակազմը։ Ամերիկյան շատ լրատվամիջոցներ հայտնում են Մերձավոր Արևելք ԱՄՆ զորքեր տեղափոխելու մասին։ Այս մասին գրել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը.

Եթե այս ծրագրերն իրականանան, ԱՄՆ-ի համար կկրկնվի Աֆղանստանի կամ Իրաքի սցենարը։ Այդ պատերազմները տևեցին համապատասխանաբար 8 և 20 տարի, խլեցին 4500 և 2500 ամերիկացի զինվորի, ինչպես նաև հարյուր հազարավոր իրաքցիների ու աֆղանների կյանք։ Դրանք սկսվեցին ժամանակավոր ռազմական հաղթանակով, բայց ավարտվեցին ԱՄՆ զորքերի պարտությամբ ու դուրսբերմամբ։
Հնարավոր է՝ ԱՄՆ-ը ժամանակավոր ռազմական հաջողության հասնի և գրավի Իրանի որոշ տարածքներ, հատկապես՝ Հորմուզի նեղուցի երկայնքով։ Գուցե նրանք ստիպեն բացել նավթի ճանապարհները։ Բայց դա ԱՄՆ-ին կքաշի հերթական անկանոն պատերազմի մեջ։ Դա կլինի մի նոր Աֆղանստան կամ Իրաք, որտեղ ստիպված կլինեն բախվել ապստամբների, զինված տարբեր խմբավորումների և ահաբեկչական հարձակումների հետ։ Նրանց դեմ կմղվի պարտիզանական պատերազմ՝ պարզունակ զենքերի, սովորական հրթիռների, անօդաչուների ու ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ։ ԱՄՆ-ն արդեն պարտվել է նման պատերազմում նշված երկու երկրներում։
ԱՄՆ-ը բավարար ուժեր չունի Իրանի ողջ տարածքը գրավելու համար, և մնում է միայն հուսալ, որ այս կործանարար սցենարը չի քննարկվում։
Մարտի 19-ին Թրամփը հերքեց Իրան ցամաքային զորքեր ուղարկելու ծրագրերը։
Մարտի 20-ին CBS-ը հայտնեց, որ Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել 82-րդ օդադեսանտային դիվիզիան։ Սա կարվի ի հավելումն այն 2500 ծովային հետևակայինների, որոնք պետք է տեղափոխվեն ըստ Reuters-ի տվյալների։ Նախատեսվում է ուղարկել բանակի արագ արձագանքման ուժեր և ծովային հետևակի հատուկ ջոկատ։
Այժմ Մերձավոր Արևելք են տեղափոխվում հազարավոր ծովային հետևակայիններ։ Երեք ռազմանավ և հատուկ ջոկատից մոտ 2200 ծովային հետևակային այս շաբաթ ճանապարհ են ընկել Կալիֆոռնիայից, հայտնում են երկու ամերիկացի պաշտոնյա։ Սա ծովային հետևակի երկրորդ նման ջոկատն է, որն ուղարկվել է պատերազմի սկզբից ի վեր. տեղ հասնելու համար նրանցից կպահանջվի մի քանի շաբաթ։
Առաջինն ուղարկվել էր Խաղաղ օվկիանոսից և դեռևս շարժվում է դեպի տարածաշրջան։
«Բոքսեր» (Boxer) դեսանտային նավերի խումբը և 11-րդ ծովային հատուկ ջոկատը նախատեսվածից շուտ առաջ են շարժվում ԱՄՆ արևմտյան ափից։
Ըստ Wall Street Journal-ի տվյալների՝ Պենտագոնը երեք ռազմանավ և հազարավոր լրացուցիչ ծովային հետևակայիններ է ուղարկում Մերձավոր Արևելք։ «Մոտավորապես 2200–2500 ծովային հետևակային Կալիֆոռնիայում տեղակայված USS Boxer խմբից և 11-րդ ծովային հատուկ ջոկատից ուղևորվում են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան ուժերի համար», — մեջբերում է թերթը պաշտոնյաների խոսքերը։
Այս ուժերը կմիանան ավելի վաղ տեղափոխված ծովային հետևակայիններին, որոնք տարածաշրջան պետք է հասնեն այս շաբաթ։ Պենտագոնը Ճապոնիայից տարածաշրջան է ուղարկել 5000 հոգանոց USS Tripoli նավը և 31-րդ ծովային հատուկ ջոկատը (MEU), որոնք կմիանան այնտեղ արդեն իսկ տեղակայված մոտ 50 000 զինծառայողին, հայտնել է WSJ-ը։
ԱՄՆ վարչակազմը դիտարկում էր Խարք կղզի ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ մի կարևոր կենտրոն (հաբ), որով անցնում է իրանական նավթի արտահանման 90%-ը, — հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրի և ԱՄՆ երեք պաշտոնյայի։
Եթե այս ծրագրերն իրագործվեն, մեզ սպասում են հազարավոր զոհված ամերիկացիներ և տասնյակ հազարավոր զոհված իրանցիներ, քաղաքացիական և էթնիկ պատերազմներ, զինված ու ահաբեկչական խմբավորումների ակտիվության կտրուկ աճ Իրանում և ողջ Մերձավոր Արևելքում, տարածաշրջանի լիակատար քաոս և համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամ։

Նմանատիպ նյութեր

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով կիսվել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նվիրված հոդվածով։ Ուիթքոֆը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ...

Զովունիում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն...

Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 4-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի ուղղությամբ, The Moscow Times-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Հարձակման հետևանքով հարվածի տակ է հայտնվել...

Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա։ Ինչպես...

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «2015 թվականից ի վեր՝ առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ «Լոուել»՝...