ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը․ Վենս

16 Հուլիսի, 2026

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ 

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագրի չեզոքացումն է, այլ ոչ թե «ռեժիմի փոփոխությունը»։ Վենսի խոսքով՝ եթե Իրանի ժողովուրդը ցանկանա փոխել իր կառավարությունը, դա պետք է լինի հենց իրանցիների որոշումը, ոչ թե ԱՄՆ-ի ռազմական միջամտության արդյունքը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Իրանում ցամաքային զորքեր տեղակայելու հարցում։

«Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել և փոխել իր կառավարությունը՝ դա նրանց գործն է, սակայն մենք չենք պատրաստվում այնտեղ ուղարկել 150 հազար ցամաքային զինվորականների»,- ասել  է նա։

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...