Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

11 Հունիսի, 2025

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։

Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երևանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար։

«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվային պայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապը պետք է լինի իրական, կենդանի և կառուցողական։ Մենք ուզում ենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենք աջակցել հայրենիքում սեփական տուն ունենալու կամ ներդրումային գույք ձեռք բերելու ճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնական հնարավորություն՝ անմիջապես շփվելու մեր հաճախորդների հետ, բացահայտելու նրանց կարիքներն ու համապատասխանեցնելու մեր լուծումները։ Հայաստանը կարող է և պետք է դառնա ավելի գրավիչ ներդրումների համար, և նման հարթակները նշանակալի առաջընթաց կարող են ապահովել այդ ուղղությամբ», – նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկի հիփոթեքային առաջարկներին և, ցանկության դեպքում, անմիջապես առցանց հայտ ներկայացնել։ Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Նրանք կարող են առցանց դիմել՝ անշարժ գույք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու նպատակով՝ Հայաստանի ցանկացած անկյունում, անկախ բնակության երկրից կամ գտնվելու վայրից։

Վարկի դիտարկման համար պարտադիր չէ Հայաստանում գրանցված եկամուտ կամ մշտական բնակության հասցե ունենալը․ հաշվի են առնվում հաճախորդի՝ արտերկրում ստացվող եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։

Էքսպոյի ընթացքում Ամերիաբանկը և իր գործընկեր կառուցապատող ընկերությունները հանդես կգան հատուկ առաջարկներով՝ ներկայացված գույքի համար առաջարկելով առավել մատչելի սակագին։ Ավելին, 40% կանխավճարի պայմանով, վարկը կտրամադրվի առանց վարկունակության գնահատման։

«Մենք մշտապես արժևորել ենք մեր գործընկեր կառուցապատողների հետ երկարաժամկետ, վստահության վրա հիմնված համագործակցությունները։ Այս անգամ ևս նրանց կողքին ենք, և միասին հանդես ենք գալիս համատեղ ձևավորված շահավետ առաջարկներով՝ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար», – նշում է Ամերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։

Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով՝ 60-ից մինչև 360 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման պայմաններն ու մանրամասները հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքում:

Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվի նաև անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որի միջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ում ընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից և շատ ավելին:

TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։ «Ժողովուրդ»...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

  Վանաձոր-Դիլիջան, «Զանգեր»-Սիսիան, Սիսիան-Կապան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝...

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին...

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...