Ամենից խաղաղ տարիները ՀՀ-ում եղել են հենց իմ նախագահության տարիները․ Երկրորդ նախագահ

9 Նոյեմբերի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցից․

— Ի՞նչն է, ըստ ձեզ, պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին անգամ հիմա հաջողվում է ինչ-որ առումով վաճառել իր պատկերացրած խաղաղության թեզը, իսկ այն թեզը, որ Դուք եք առաջ քաշել, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ ժամանակավոր զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի քմահաճույքից, կարծես նույնքան հեշտ չի արմատավորվում հանրության մտքում։

— Այդ բացատրությունը ես չունեմ։

Ինձ համար ամեննից մեծ շոկը եղել է 2021 թվականիընտրությունների արդյունքը։ Որովհետև պարտություն բերած, այդքան զոհեր բերած մարդը չպիտի վերընտրվեր։ Եվ ես վստահ էի, որ սա բերելու է նոր, ավելի ծանր հետևանքների։ Եվ բերեց։ Արցախի ամբողջական կորստի, նաև Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիայի։ Մենք փորձում ենք ինչ-որ բացատրություններ տալ, և այդ բացատրությունների հիմքում այն շոկն է, որը մեր ժողովուրդն ապրել է պարտությունից։ 44 օր՝ հաղթում-հաղթում-հաղթում ենք, վերջում պարզվեց, որ լավ էլ պարտվել ենք։
Կարծում եմ, որ հիմա հանրության մոտ,այնումամենայնիվ, վերագնահատման բավական լուրջ պորցես գնաց, և հիմա մեր ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում։

— Նկատի ունեք՝ Արցախի ամբողջական կորստից հետո՞։

— Ե՛վ ամբողջական կորստից հետո, և՛ այն ամենից հետո,ինչ կատարվում է Հայաստանում։ Որովհետևիշխանության է եկել մի ուժ, որը տվել է խոստումներ՝ լսելու համար շատ հաճելի, ձախողել է բոլորն անխտիր, և չեմ կարծում՝ մեր ժողովուրդը չի կարող սա անտեսել, համենայն դեպս՝ ժողովրդի զգալի մասը։
Ինչո՞ւ են հիմա իրենք կենտրոնացել այդ խաղաղության օրակարգի վրա։ Պատճատը մեկն է՝ էլ ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն, և ասեն՝մնացածը երկրորդական է, մենք միակ իշխանություննենք, որը բերում է խաղաղությւոն։
Ի դեպ, դա ասում է մի մարդ, որը բերել է Հայաստանի համար ամենից սարսափելի պատերազմը, որի իշխանության գխին լինելու ժամանակ մենք ուենցել ենք ամենից մեծ թվով զոհերը և վիրավորները, և այդ մարդը փորձում է այսօր դառնալ խաղաղության աղավնի և խաղաղությունը բերող մարդ։
Մինչդեռ ամենից խաղաղ տարիները Հայաստանի Հանրապետությունում եղել են հենց իմ նախագահության տարիները։ Ամենից խաղաղ տարիները։ Ունեցել ենք ամենից քիչ զոհերը։ Ընդհանրապես որևէ տարածքային կորուստ չենք ունեցե։ Եվ ունեցել ենք մի շարք հաջողություններ տնտեսական ոլորտում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...