Վերջին օրերին լրատվամիջոցների և իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում արցախցի Տիգրան Ուլուբաբյանի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մասնավորապես՝ Վանաձորի ոստիկանները բռնության են ենթարկել 29-ամյա երիտասարդին՝ ստիպելով նրան իր վրա վերցնել չգործած հանցանքի մեղքը:
Թեմայի շուրջ այսօր՝ մարտի 21-ին, Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի հետ:
Անդրադարձել ենք նաև երկրում հանցագործությունների աճին, ոստիկանության անպատժելիության հետևանքներին, բռնությունների և խոշտանգումների բազմաթիվ դեպքերին, քաղաքացու՝ իրավապահների նկատմամբ անվստահության պատճառներին, քաղաքացու իրավունքների պաշտպանվածության ցածր մակարդակին, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտող և կամ պաշտպանությունը բարդացնող օրենսդրական փոփոխություններին:
Հարցազրույցը՝ տեսանյութում: