Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը
Երթը կեկնարկի ժամը՝ 20:00, Հանրապետության հրապարակից:
Երթուղի․ Ամիրյան փողոց —
Մաշտոցի պողոտա —
Բաղրամյան պողոտա —
Կիևյան փողոց —
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:






