Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել․ «Փաստ»

Ապր 22, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիները 2025– ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, հետագա տարիներին՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2– ից սկսած:

Ճիշտ է, իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտ չունեն, իրականում, մեր տեղեկություններով, մարդիկ մեծամասամբ բոյկոտում են քաղաքացիների գրպանը մտնելու՝ փաշինյանական իշխանության հերթական փորձանք-նախաձեռնությունը: Նշենք, որ նախնական տեղեկություններով, մոտ չորս ամսում հայտարարագիր է ներկայացրել մոտ 4 տոկոսը:

Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ,վարչապետի աշխատակազմից ուղիղ հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին՝ ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների համատարած հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը: Սրա նպատակն այն է, որ կարողանան ցույց տալ, թե համակարգը ձախողված չէ, ու իբր մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել է  լոբբիստական ​​ընկերություն. Հարութ Սասունյան

Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել է լոբբիստական ​​ընկերություն. Հարութ Սասունյան

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյան լոբբիստական ​​ընկերություն՝ իր շահերը Միացյալ Նահանգներում առաջ մղելու համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել էր մեկ այլ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Խորհրդարանական քառօրյա․ սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ

Ազգային ժողովի քառօրյան շարունակվում է։ Խորհրդարանն ընտրում է ԲԴԽ անդամի, նաև մի շարք կառույցների ներկայացուցիչներ հանդես են գալիս տարեկան զեկույցով։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ՔՊ-ին ներքին կարգով ասել են․ «Ժողովուրդ»

ՔՊ-ին ներքին կարգով ասել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին ներքին կարգով ասել են, որ ԲԴԽ գիտնական անդամներից Աշոտ Հայրապետյանին կողմ քվեարկեն, իսկ ահա մյուս գիտնական անդամների մասով դեռեւս որոշում չկա: Նշենք, որ ԲԴԽ-ում 3 գիտնական անդամի թափուր տեղ կա ու...

Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմից․ «Ժողովուրդ»

Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի...

Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել. «Իրավունք»

Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ավինյան-Փաշինյան հարաբերությունները Նորքի թաղապետարանում տեղի ունեցածից հետո` լարվել է։ Բանն այն է, որ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը դեպքից հետո զանգել է Ավինյանին ու հրահանգել ոչ մի դեպքում թաղապետի հետ կապված ինքնագլուխ...