Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել․ «Փաստ»

Ապր 22, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիները 2025– ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, հետագա տարիներին՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2– ից սկսած:

Ճիշտ է, իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտ չունեն, իրականում, մեր տեղեկություններով, մարդիկ մեծամասամբ բոյկոտում են քաղաքացիների գրպանը մտնելու՝ փաշինյանական իշխանության հերթական փորձանք-նախաձեռնությունը: Նշենք, որ նախնական տեղեկություններով, մոտ չորս ամսում հայտարարագիր է ներկայացրել մոտ 4 տոկոսը:

Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ,վարչապետի աշխատակազմից ուղիղ հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին՝ ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների համատարած հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը: Սրա նպատակն այն է, որ կարողանան ցույց տալ, թե համակարգը ձախողված չէ, ու իբր մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ալիևը չի մեկնի Մոսկվա

Ալիևը չի մեկնի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ Ալիևը չի ժամանելու, ցավոք: Նրանք բացատրել են, որ նա պետք է մասնակցի...

Փաշինյանը սադրելուց հետո ամբիոնից արագ գնաց թիմակիցների հատվածը և այնտեղից սկսեց գոռգոռալ

Փաշինյանը սադրելուց հետո ամբիոնից արագ գնաց թիմակիցների հատվածը և այնտեղից սկսեց գոռգոռալ

https://www.youtube.com/watch?v=VSTv_erhLEY&ab_channel=YerevanToday Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լարվեց Աննա Գրիգորյանի՝ կոռուպցիայի, ԱՆԻՖ-ով թալանի, Նոր Նորքի համայնքապետի խուլիգանության վերբերյալ հարցից։ Հունից դուրս եկավ, ընդիմադիր պատգամավորներին սպառնաց ԱԱԾ...

Աննա Գրիգորյանի հարցից հետո Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

«Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել։ Ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ օտարերկրյա շպիոններ եք»։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...

Կառավարության նիստեր նայելու «ֆանատ» եմ դարձել, ամեն նիստին ինքնախոստովանություն եք տալիս․ Մանուկյանը՝ Փաշինյանին

Կառավարության գործունեության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջոցով փոխանցեցի մի թղթապանակ՝ լրագրողական հետաքննությունների ժողովածու, որում խոսվում էր այսօրվա իշխանության գործունեության հետ կապված փաստական...

Սաղիդ կտանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ինքնատիրապետումը կորցրեց

Սաղիդ կտանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ինքնատիրապետումը կորցրեց

https://www.youtube.com/watch?v=H5qp9l1mNH8&feature=youtu.be ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց կոռուպցիայից, ԱՆԻՖ-ի միջոցով պետբյուջեի միջոցների փոշիացումից, Նոր Նորքի թաղապետի խուլիգանական գործողություններից։ Նիկոլ Փաշինյանը սկզբում մի...