Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է. փաստաբան

15 Հունիսի, 2026

Նկատի ունենալով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամաբ քաղաքական քրեական հետապնդման շրջանակներում կիրառված սահամանափակումները (այդ թվում` անձամբ հրապարակումներ անելու)` հրապարակում եմ իր շնորհակալական խոսքն ուղղված սրտացավ մարդկանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ նշելով․

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ընկերներիս, գործընկերներիս, հանրային ու քաղաքական դաշտի մարդկանց, իրավապաշտպաններին, լրատվականներին ու լրագրողներին, ուսանողներիս, գաղափարակիցներիս, քաղաքական և քաղաքացիական միավորներին ովքեր իրենց հանրային խոսքում, գրառումներում, հարցազրույցներում հունիսի 12-ի՝ իմ ձերբակալության փաստի վերաբերյալ օբյեկտիվ քննադատողական դիրքորոշում են որդեգրել, աջակցության խոսքեր հնչեցրել:

Ակնհայտ է, որ այս քր. գործն ունի քաղաքական բնույթ:
Նշեմ, որ քր. գործի շրջանակներում դատարանը իմ մասով որոշում է կայացրել, համաձայն որի ես այս գործընթացի ընթացքում գտնվելու եմ վարչական վերահսկողության տակ, չեմ կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից, չեմ կարող սոցցանցային հարթակներում գրառումներ կատարել, մասնակցել քաղաքական բնույթի հավաքների, ինչպես նաև չեմ կարող լքել ՀՀ-ն:
Ինձ հետ կապի հասանելի միջոցը բջջային սովորական կապն է և կենդանի շփումը:
Շնորհակալ եմ բոլորիցդ»:

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա...

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը, հայտնել են ՆԳՆ-ից: «Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի...

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Կրեմլ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Կրեմլ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախագահությամբ, կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել...

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է. Շոյգու

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է. Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի՝ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության շնորհիվ։ Այս մասին նա...

Գազի գնի թանկացումը բոլոր ապրանքների թանկացումն է՝ հացից մինչև էլեկտրաէներգիա․ Տիգրան Քոչարյան

  «Ռուսաստանը մեկ բան է ուզում, ոչ թե Փաշինյանից, այլ հայ ժողովրդից․ ուղղակի հասկանալ, թե այս ժողովուրդն ինչ ճանապարհ է ուզում ընտրել՝ դեպի Եվրոպա գնալ անհայտ պայմաններով, թե՞ մնալ գոնե ինչ-որ ձևով հասկանալի ու հաշվարկելի Եվրասիական...