Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց

3 Հուլիսի, 2026

Հուլիսի 3-ին խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է 2027-2029 թվականների համար ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության ժամանակացույցը։

Հայաստանում ակցիզների դրույքաչափերը պարբերաբար ինդեքսավորվում են՝ հաշվի առնելով գնաճը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում գործող պայմանավորվածություններին համապատասխան։ Դրա համար յուրաքանչյուր երեք տարին մեկ հաստատվում է նոր ժամանակացույց։ Գործող ժամանակացույցն ավարտվում է 2026 թվականի վերջին, իսկ ընդունվածը նախատեսված է 2027-2029 թվականների համար։

Կոնյակի ակցիզը սահմանվել է 4 հազար դրամի (10,8 դոլար) չափով՝ պայմանական 100 տոկոսանոց սպիրտի մեկ լիտրի համար (այսինքն՝ մոտավորապես 40 տոկոս թնդությամբ 2,5 լիտր կոնյակի համար)՝ անկախ հնեցման ժամկետից։ Այժմ դրույքաչափը կազմում է 3,3 հազար դրամից սկսած (8,9 դոլար)՝ մինչև երեք տարվա հնեցմամբ կոնյակի համար, մինչև 24 հազար դրամ (64,9 դոլար)՝ 20 և ավելի տարվա հնեցմամբ կոնյակի համար։ Այսպիսով, ակցիզը կբարձրանա մինչև հինգ տարվա հնեցմամբ կոնյակների համար, բայց կնվազի ավելի երկար հնեցվածների համար։

Մրգօղու ակցիզը նվազեցվել է 4,6 հազարից մինչև 3 հազար դրամ (8,1 դոլար) մեկ լիտրի համար՝ որպես ոլորտին աջակցելու միջոց։ Մնացած թունդ ալկոհոլային խմիչքների համար դրույքաչափը կպահպանվի 4,6 հազար դրամի (12,4 դոլար) մակարդակում՝ մեկ լիտրի համար։

Խաղողի և պտղահատապտղային գինու ակցիզը բարձրացվել է 165 դրամից մինչև 210 դրամ (0,57 դոլար) մեկ լիտրի համար։

Ծխախոտի ակցիզը կավելանա 19,5 հազարից մինչև 21 հազար դրամ (56,8 դոլար) հազար հատի համար, իսկ մինչև 2029 թվականը կհասնի 24 հազար դրամի (64,9 դոլար)։ Էլեկտրոնային ծխախոտների համար դրույքաչափը կաճի 4 150 դրամից մինչև 5 400 դրամ (14,6 դոլար) հազար հատի համար, իսկ մինչև 2029 թվականը՝ մինչև 9 հազար դրամ (24,3 դոլար)։

Նոր դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն 2027 թվականի փետրվարի 1-ից։

Նմանատիպ նյութեր

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...