Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների և պոկված կառուցատարրերի վերաբերյալ. ՓԾ

14 Դեկտեմբերի, 2025

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին։

«Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են»:

Նմանատիպ նյութեր

Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ․ Մայր Աթոռ

Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ․ Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր...

Պայթյունները հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս էին․ Սիրիայի ՆԳՆ

Պայթյունները հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս էին․ Սիրիայի ՆԳՆ

Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանգրվանած հյուրանոցի շուրջ սահմանված անվտանգության գոտուց դուրս և սպառնալիք չեն ներկայացրել ֆրանսիացի առաջնորդի կյանքին։ Այս մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի...

Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա

Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Ժամը 2:40-ից սկսած Սոբյանինը հայտնել է որոշակի թվով անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: Առավոտյան նա հայտարարել է, որ ներգրավված է եղել...

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Կատարի բնական գազ տեղափոխող լցանավը

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Կատարի բնական գազ տեղափոխող լցանավը

Կատարի սեփականություն հանդիսացող «Ալ Ռեքայաթ» լցանավը, որը բնական գազ էր տեղափոխում, հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցից դուրս գալիս։ Bloomberg-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ Օմանի Լիմայից մոտավորապես 15 կիլոմետր արևելք։...

10.000-ից ավելի աշխատակիցներ դարձել են գործազուրկ․ Իվետա Տոնոյան

  «Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունը թերևս կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև այն տևեց շուրջ 13 ժամ։ Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացն...