Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ․ Վահագն Սարոյան
Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս աշխարհում երեք կատեգորիա կա, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմայից անասելի լարվում են և պատրաստ են ամեն ինչ անել, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի հիշատակում չլինի։ Առաջինը՝ Թուրքիան, հետո Ադրբեջանը և ներկայիս պատասխանատուները, որոնց գործողություններից և հայտարարություններից երևում է, որ ուզում են ամեն կերպ այդ հարցը դուրս մղեն Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից՝ այն փաթեթավորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, քանի որ, ըստ տարածված տեսակետի, Թուրքիայի պահանջն է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը հարաբերությունների կարգավորման դիմաց։
Պատահական չէր, որ «Հայոց պատմությունը» ուզում են անվանել «Հայաստանի պատմություն», կամ Արարատ լեռան գաղափարի հետ կապված դիխոտոմիան, որը շարունակ շահարկվում է տարբեր առիթներով։
Մեկ փաստ՝ այս կառավարությունն իր 2021-26թթ ծրագրում գրել է, մեջբերում եմ հատված. «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Ուրեմն ամբողջ ՀԱՅ ԱԶԳԻ համար Ցեղասպանության միջազգային ճանաչումն է նպատակ, ոչ թե դա միջոց է, որը պետք է ծառայեցվի տարածաշրջանի լիցքաթափմանը։ Իսկ ո՞վ է լարում ու լիցքավորում տարածաշրջանը՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Հիմա հարց՝ իսկ ինչպե՞ս է Ցեղասպանության ճանաչումը ծառայեցվելու որպեսզի «լիցքաթափվի տարածաշրջանը», շատ հեշտ, ուղղակի աստիճանաբար հանելու են իրենց քաղաքական օրակարգից։
Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ։