Բաքվում տեղի է ունեցել Կարեն Ավանեսյանի գործով հերթական «դատական» ֆարսը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ մեղադրող կողմը միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Ադրբեջանում նրան մեղադրում են «ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» մեջ։
Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտի վերջին բնակիչներից մեկն էր, որը մնացել էր քաղաքում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո։






