Ադրբեջանը կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօր տարածած հայտարարությունը, որում պաշտոնական Երևանը հերքել է Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի՝ արդեն մի քանի օր շարունակվող հաղորդագրությունները:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադենն նշել է, որ «եթե Հայաստանի կառավարությունն իսկապես առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչպես պնդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը, ապա տեղին կլինի բացատրել, թե որքան է լայնածավալ ռազմականացումը, այդ թվում՝ սահմանային զենքի տեղակայումը, համապատասխանում այդ օրակարգին»։
Այհան Հաջիզադեն նաև նշել է, որ «Հայաստանի կողմից սահմանադրական փոփոխությունների կոչի անտեսումը չափազանց մտահոգիչ է»։
«Կցանկանայինք հիշեցնել Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար։ Բացի այդ, մենք ընդգծում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և հարակից անգործունակ կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,- հավելել է նա։