Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են․ Բայրամով

Ապր 12, 2025

Ադրբեջանի արտգործնախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկմանը նորից կրկնել է նախապայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։

«Նախորդ ամիս կողմերը վերջնական տեսքի բերեցին խաղաղության պայմանագրի տեքստը, ինչը մենք չափազան կարևոր զարգացում ենք համարում։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, որոնք անհրաժեշտ է կատարել այս գործընթացն ավարտելու և պայմանագիրը ստորագրելու համար, Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են։ Խոսքն առաջին հերթին անգործունակ Մինսկի խումբը լուծարելու մասին է, ինչպես նաև միաժամանակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստնի Սահմանադրությունում՝ Ադրբեջանի նկատմամբ դրանում առկած հավակնություններին վերջ դնելու համար։ Մենք հավատացած ենք, որ այս անհրաժեշտ քայլերը կատարելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության պայմանագրի ստորագրման, միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության համար»,- ասել է Բայրամովը։

 

Նմանատիպ նյութեր

Սա «Մայր Հայաստանի» դեմ, իրականացվող քրեաքաղաքական հարձակում է. հայտարարություն

Սա «Մայր Հայաստանի» դեմ, իրականացվող քրեաքաղաքական հարձակում է. հայտարարություն

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է. «Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց...

Կառավարությունը նստել ա տաք սենյակներում․ ժողովո՛ւրդ, դե արի՝ ապրի. Քաղցրաշենի բնակիչ

Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Քաղցրաշեն գյուղի բնակիչները լրագրողների հետ զրույցում նշում են, որ հեկտարներով բերք են կորցրել, իսկ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն: Գյուղացիների խոսքով...

Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում...

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը չընդունվեց: «Նախագծին դեմ քվեարկեցինք նաև այն պատճառով, որ ընդդիմությունն այս նախագիծը...

Լրիվ բերքը վնասվել է, ոչ մի լուծում, ոչ մի բան կառավարությունից. Գյուղացի

Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Քաղցրաշեն գյուղի բնակիչները լրագրողների հետ զրույցում նշում են, որ հեկտարներով բերք են կորցրել, իսկ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն:...