Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը

3 Հոկտեմբերի, 2025

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Նյուրնբերգում ներկայացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծին.

«2025 թվականի սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում հայտնվեց տեղեկատվություն «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում անկացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծի ավարտի մասին։ Նպատակն էր եվրոպացիներին ներկայացնել «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը»։

Գերմանիայում անցկացվող այս շարքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ «Թուրքիայի պատմության և մշակույթների» թանգարանի հիմնադիր Ջեմալեդդին Օզդեմիրը իր ելույթում նշեց, որ նման նախագծերը կարող են մեծ ներդրում ունենալ Գերմանիայի և Ադրբեջանի միջև մշակութային հարաբերությունների հետագա խորացման և զարգացման գործում: Հինգ օր շարունակ Նյուրնբերգում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ «Օբյեկտիվ» մշակույթի կենտրոնում, Թուրքական թատրոնում և «Մեդինա» միավորումում։

Այս հարթակներում կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ և արվեստի երեկոներ, Թուրքական թատրոնում կազմակերպված միջոցառումների շրջանակներում անցկացվել է նաև ադրբեջանա-թուրքական երաժշտական երեկո։

Նման միջոցառումները արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության փորձերը միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը՝ այն կապելով բացառապես ադրբեջանական կամ թյուրքական ինքնության հետ։

Նախագծի անվանման ձևակերպումը ինքնին քաղաքական բնույթ ունի։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը պաշտոնական Բաքվի խոսույթում օգտագործվում է Հայաստանի տարածքը ներկայացնելու համար՝ այն դիտարկելով իբր «պատմական ադրբեջանական հող»։ Հետևաբար, այս նախագիծը չի սահմանափակվում արվեստի տարածմամբ․ այն իր մեջ ներառում է տարածքային պահանջատիրության գաղափարական տարր, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել նոր մշակութային նարատիվ, իսկ նախագծի անցկացումը Գերմանիայում՝ եվրոպական լսարանի առջև, նպատակ ունի արտաքին քաղաքական մակարդակում ամրապնդել այս նարատիվը։

Այստեղ մշակույթը օգտագործվում է որպես փափուկ ուժ․ միջազգային հարթակներում իրականացվող նախագծերով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր ներկայացրած պատմական պատկերը բնական և օրինական է։

Նկատելի է, որ նմանատիպ նախաձեռնություններում ադրբեջանական կողմը հրավիրում է մի անձի, ում ներկայացնում է որպես Երևանի վերջին խանի ժառանգ: Այս անձը՝ Ամիր Ալի Սարդարի Իրավանը, ըստ ադրբեջանական կողմի խորհրդանշական անձ է՝ որպես հիշեցում Ադրբեջանի պատմական տարածքների և մշակութային ժառանգության շարունակականության մասին։ Նրա մասնակցությունը միջոցառմանը հավելյալ ուշադրություն է հրավիրում այն գաղափարի վրա, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հիշողության և ինքնության պահպանման միջոց։

Նախագիծը ֆինանսավորվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության կողմից։ Այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի մշակութային դիվանագիտության գործիք, որը օգտագործում է մշակույթը որպես փափուկ ուժ։

Այսպիսով, Նյուրնբերգում անցկացված «Արևմտյան ադրբեջանական արհեստագործություն» նախագիծը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ Ադրբեջանի մշակութային քաղաքականության շարունակություն՝ ուղղված պատմական հիշողության վերաշարադրմանը և հայկական մշակութային ժառանգության մերժմանը»։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...