Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել. Իշխան Սաղաթելյան

9 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է.

«Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից։

1. ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի,

2. կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը,

3. Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։

Ի՞նչ չստացավ Հայաստանը.

1. Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից,

2. գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում,

3. արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին, Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։

Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ.

1. մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ,

2. Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։

Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը.

1. ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն։

Այժմ անելիքների մասին

Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։

Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։

Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։

Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու ,իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում:

Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից:

Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...