Ադրբեջանը հրահանգներ է տալիս, դուք բոլորին համաձայնվում եք։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
«Ձեր տարեկան զեկույցի մեջ, որը խրոնոլոգիա է բացի մի պարբերությունից, ասում եք՝ 2024 թիվը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել, է ինչ ուզել են՝ զիջել եք։ Իրանք ասում էին՝ դուք գյուղեր եք գրավել, մենք ասում ենք՝ դուք էլ 31 գյուղ եք գրավել, դուք ասում եք՝ դուք տվեք, մենք կտանք, իրանք ասեցին՝ չէ, կտաք, հետո կմտածենք։ Զիջել եք։ Բա որ ասեիք՝ չէ, եկեք հայելային հետ կաշենք, կլինե՞ր էդ խաղաղությունը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։